Հավատարիմ ենք մնացել սիրո և համերաշխության հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
18:04 - 25 փետրվարի, 2021

Հավատարիմ ենք մնացել սիրո և համերաշխության հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հեղափոխության օրերից վատ հիշողություն չունեմ, քանի որ, ի վերջո, հաղթեցին միասնությունը և համերաշխությունը: Այդ մասին Տիգրան Մեծի պողոտայում երթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ մոտ 3 երեք տարի առաջ հենց այս վայրում առևանգեցին իրեն՝ հեղափոխության առաջնորդին: 

«Ոստիկանության և ԱԱԾ այն աշխատակիցները, որոնք այդ օրը մասնակցում էին ինձ առևանգելու օպերացիային, այսօր էլ շարունակում են ծառայել, և ես դժգոհ չեմ, որ մենք բոլորին հնարավորություն տվել ենք, որ եղբայությունը վերականգնենք: Եվ մենք եղբայրությունը վերականգնելիս ենք ձախողվել, այդ եղբայրությանը երևի ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը: Ժողովուրդն այդ առումով մեծ հիասթափություն ունի, բայց ես չեմ փոշմանել, քանի որ այն, ինչ խոստացել ենք հրապարակում՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, հավատարիմ ենք մնացել՝ նույնիսկ ընդդեմ մեր քաղաքական շահերի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել