Այսօր սոցցանցերում  և լրատվական որոշ կայքերում լուրեր շրջանառվեցին, որ 30 բարձրաստիճան ոստիկաններ պահանջում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականը։ 

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրեց, որ հրաժարական պահանջող ոստիկանները չեն աշխատում համակարգում։ 

«Իրականում նրանք բոլորը նախկիններ են, հիմնականում՝ մինչև 2016 թվականը ազատված։

Ոստիկանությունը ամուր կանգնած է իր ժողովրդի կողքին»։

Ոստիկանությունից Infocom.am-ին հայտնեցին, որ այո՛,  այդ ոստիկանները վաղուց չեն աշխատում համակարգում։