Մեր հավաստի տեղեկություններով՝  ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ
 |tert.am|
20:11 - 25 փետրվարի, 2021

Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: այաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել