Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք

 |armenpress.am|
21:07 - 25 փետրվարի, 2021

Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք |armenpress.am|

armenpress.am: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 9 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 32 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24923 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել