Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ |1lurer.am|
12:03 - 26 փետրվարի, 2021

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ |1lurer.am|

1lurer.am:  Նա նշեց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ երկրում ընթացող գործընթացները քաղաքական դաշտ բերելու նպատակով:

Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստի չկայացումն անհարգալից վերաբերմունք համարեց ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: «Նիստը կարող էր բացվել, քվորում չապահովել, ասեին՝ ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ շատ լավ»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը շրջանցելով՝ կարելի է նիստ հրավիրելու գործընթացը կազմակերպել, բայց այն կտևի ևս 6 օր, իսկ երկրում պրկված քաղաքական իրավիճակ է:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ խորհրդի նիստը նույնպես չէր կայացել: Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռազմական դրության վերացումը և երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել