Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|
15:53 - 26 փետրվարի, 2021

Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով հասան արտաքին գործերի նախարարություն։ «Մենք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետ ականատես եղանք գլխավոր դավաճանի այնպիսի հայտարարությունների, որոնք ուղղված էին Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն»,– իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետի և Կառավարության հրաժարական իմաստին ԳՇ հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, դա Հայաստանը հերթական անգամ թուլացնելու, թիկունքից հարվածելու, ներսից քայքայելու փորձ է։

«Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա է, որ շարունակաբար հետևողական, ծառայողական կարգը տապալելով տիրացավ գործադիր իշխանության աթոռին։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, հանցագործությունները, միջազգային հանրությունում նսեմացնելու իր գործընթացը»,–ասաց նա։

Դիմելով Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ նա ասաց․«Դուք պարտավոր եք դավաճանի այս հայտարարությունները սրբագրել, պարտավոր եք արձանագրել և փոխանցել բոլորին, ՀՀ իշխանությունը պատկանում է արժանապատիվ քաղաքացիներին և բանակը ոչ թե քաղաքականություն է իրականացնում, այլ ապահովում է սահմանադրական իր պարտականությունը, այն է՝ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, այն անվտանգությունը, որի թիվ մեկ սպառնալիքն այսօր երկրի գործադիր իշխանության աթոռը զավթած անձն է»,–ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել