Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին
19:55 - 26 փետրվարի, 2021

Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քիչ առաջ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և համոզմունք հայտնել, որ երկրում ստեղծված ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում միակ համայականը դիտարկում են երկրի նախագահի կողմից:

Բաբաջանյանը մասնավորապես գրել է.

«Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին:

Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում:

Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձանությունը մեծապես կողջունի Հայստանի, Արցախի  և սփյուռքի հայության կողմից»:

Հիշեցնենք՝ որ վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել, որին հաջորդել էր Օնիկ Գասպարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել