Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը
 |azatutyun.am|
20:55 - 26 փետրվարի, 2021

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է:

«Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել