ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը |armenpress.am|
14:13 - 27 փետրվարի, 2021

ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

«Նախ և առաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»,- ասել է Արա Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել