tert.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն համավարակի ֆոնին ընդունել է տնտեսության խթանման նպատակով 1,9 տրիլիոն դոլար ծավալով փաթեթը և այն ուղարկել Սենատ, հայտնում է CNBC–ն:
Նախագահ Ջո Բայդենի համար դա առաջին խոշոր օրենսդրական նախաձեռնությունն է: Պալատը հաստատել է այն 219 կողմ, 212 դեմ ձայներով։ Երկու դեմոկրատներ միացել են հանրապետականներին և դեմ քվեարկել նախագծին:
Հաջորդ շաբաթ սենատորները կսկսեն ուսումնասիրել համավարակային օգնության ծրագիրը: Օրենսդիրները փոփոխություններ են առաջարկելու, և պալատն, ամենայն հավանականությամբ, ընդունելու է օրինագծի մեկ այլ տարբերակ։
comment.count (0)