Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են տեղումներ
14:55 - 27 փետրվարի, 2021

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են տեղումներ

 Հանրապետության  ամբողջ տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել