Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը |armenpress.am|
15:27 - 27 փետրվարի, 2021

Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի շենքի դիմաց փետրվարի 27-ին մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:  «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: Ներկայումս հանրահավաքի մասնակիցները միացրել են ազգային, հայրենասիրական երգեր:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել