ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի |armtimes.com|
15:52 - 27 փետրվարի, 2021

ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին դեռ որևէ որոշում չի կայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ: Նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը վաղն է լրանում:

Ըստ Սահմանադրության՝ Սարգսյանը ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը կա՛մ պետք է եռօրյա ժամկետում հաստատի, կա՛մ առարկություններով վերադարձնի վարչապետին:

Փետրվարի 25-ին վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել