Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |1lurer.am|
19:33 - 27 փետրվարի, 2021

Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Պոսեյդոն 21» միջազգային զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Ռումինիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Կոնստանցայի նավատորմի հրամանատարությունն անցկացնում է ծրագրված զորավարժություններ ծովում, ցամաքում և օդում, որում միավորվել են Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը: «Պոսեյդոն 21-ը» բարձր աստիճանի բարդության զորավարժություններ են, որոնց նպատակն է ՆԱՏՕ-ի հնարավորությունների օպտիմալ օգտագործումը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքումն ուժեղացնելու համար»,- նշվում է Ռումինիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել