Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած  անկարգությունների գործով կալանավորվել է 280 մարդ
 |shantnews.am|
13:40 - 28 փետրվարի, 2021

Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորվել է 280 մարդ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել ավելի քան 300 մարդու ՝ Կապիտոլիումի ներսում և նրա շուրջ հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների գործով։ Դաշնային օրենսդրության խախտելու համար 280 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Hill- ը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարությանը։

«Հանցագործների նկատմամբ հետաքննությունն ընթանում է աննախադեպ արագ տեմպերով, և դա միանգամայն արդարացի է: Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն և դատարանի առջև կկանգնեն», – ասել է Գլխավոր դատախազի տեղակալ Ջոն Կարլին:

Հիշեցնենք, հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցերից հետո , Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումի շենք: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել