ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները
13:15 - 01 մարտի, 2021

ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը:

Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին, այլև նրա ընտանիքի անդամներին»:

Նախարարությունից հորդորում են զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, «այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել