Չեմ բացառում, որ ընտրությունները անցկացվեն հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի․ Ալեն Սիմոնյան |1lurer.am|
12:00 - 02 մարտի, 2021

Չեմ բացառում, որ ընտրությունները անցկացվեն հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի․ Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետը օրակարգ է բերել մի հարց, որը պետք է քննարկվի: Սա դիսկուրս է, որը բացվել է, կտեսնենք, թե հանրությունը, քաղաքական ուժերը, Հանրապետության նախագահը ի՛նչ արձագանք կտան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու վարչապետի հայտարարությանը: 

Սիմոնյանը նշեց, որ ինտեգրացիոն տարբեր միություններում Հայաստանի գործունեությունն ավելի արդյունավետ կլինի հենց այդ մոդելի դեպքում, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում, որը, ըստ նրա, ավելի շատ «նախագահների ակումբ» է:   

ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ կիսանախագահական կառավարման մոդելին անցնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել ներկայում ստեղծված իրավիճակից, երբ Հանրապետության վարչապետը պաշտոնից ազատելու որոշում է կայացնում, սակայն Հանրապետության նախագահը չի ստորագրում միջնորդությունը: 

Նա վստահեցրեց, որ մոդելի փոփոխությունը կապված չէ նախագահին պաշտոնանկ անելու հարցի հետ:   

Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել սահմանադրական հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել