Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|
16:45 - 03 մարտի, 2021

Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: 

«Իմ կարծիքով՝ բանակը չի ենթարկվի, իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»,- նշեց նա: 

Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը՝ Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից, ինչպես նաև՝ ինչ բորբոքվածություն կառաջացնի այն հանրության շրջանում:

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության»,- նշեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն՝ հույս հայտնելով, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան: 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել