Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել |armtimes.com|
12:03 - 05 մարտի, 2021

Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել |armtimes.com|

armtimes.com: Վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի աշխատանքը չէին պարալիզացրել, ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տևական ժամանակ փակել էին Երևան-Գյումրի միջպետական և Գյումրի-Վանաձոր ճանապարհները և պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված:

Փետրվարի 17-ին Շիրակի մարզպետարանում նրանց հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել