«Ավելի շուտ դժոխքը կսառչի, քան կքննարկենք Մինսկի պահանջը». Լիտվայի ԱԳՆ-ն պատասխանել է Բելառուսի` Տիխանովսկայային արտահանձնելու հարցմանը |tert.am|
15:17 - 05 մարտի, 2021

«Ավելի շուտ դժոխքը կսառչի, քան կքննարկենք Մինսկի պահանջը». Լիտվայի ԱԳՆ-ն պատասխանել է Բելառուսի` Տիխանովսկայային արտահանձնելու հարցմանը |tert.am|

tert.am: Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը մեկնաբանել է Բելառուսի գլխավոր դատախազության հարցումը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու մասին՝ նշելով, որ «ավելի շուտ դժոխքը կսառչի», քան իշխանությունները կքննարկեն Մինսկի պահանջը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լիտվան եղել է և կլինի քարե պատ, որտեղ  ապաստան կգտնեն ռեժիմների կողմից հետապնդվող ժողովրդավարական ուժերը», -ասել է Լանդսբերգիսը:

Նախարարի խոսքերով ՝ յուրաքանչյուր ոք, ով ապաստան է գտել Լիտվայում, կարող է իրեն ապահով զգալ:

«Եվ մենք կարող ենք բելառուսական ռեժիմին ասել, որ ավելի շուտ դժոխքը կսառի, քան մենք կսկսենք քննարկել ձեր պահանջները»,-ավելացրել է Լիտվայի արտգործնախարարը:

Բելառուսի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Լիտվա՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել