Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը |armenpress.am|
17:25 - 05 մարտի, 2021

Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Դատարանի շենքից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարության և ճշմարտության համար:

Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել