Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի |armtimes.com|
17:59 - 05 մարտի, 2021

Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի |armtimes.com|

armtimes.com: Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին:

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել