Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, ունենք 130 առողջացած
11:13 - 07 մարտի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, ունենք 130 առողջացած

Մարտի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած, 3221-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5849 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 751240 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Ունենք 130 առողջացած և 2 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 825 է»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել