Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են, հնարավոր է՝ շարունակվեն վաղը
10:27 - 08 մարտի, 2021

Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են, հնարավոր է՝ շարունակվեն վաղը

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել