Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ |armenpress.am|
12:42 - 08 մարտի, 2021

Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,  Ֆինլանդիայի կառավարության սահմանած խիստ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ:

Միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների ուսումը կիրականացվի հեռավար ռեժիմով, չեղյալ կհայտարարվեն 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված պարապմունքները, խորհուրդ է տրվում աշխատողներին իրենց աշխատանքները իրականացնել հեռավար ռեժիմով: 

Նախատեսվում է նաեւ ռեստորանների, բարերի, սրճարանների եւ գիշերային ակումբների փակում, սակայն այդ մասին երկրի խորհրդարանը պետք է որոշում ընդունի միայն երկուշաբթի: Այս եւ այլ միջոցառումները չեն տարածվի Ֆինլանդիայի մի շարք շրջաններում, որտեղ համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 511-ով վերջին տվյալներով, հասել է 62 063-ի, գրանցվել է 767 մահվան դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել