Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով |armenpress.am|
14:10 - 08 մարտի, 2021

Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում  անդրադարձել է հայ գերիների խնդրին: Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:

«Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի ՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները», - գրել է Ֆրանկ Փալոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել