ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար

 |armenpress.am|
19:38 - 08 մարտի, 2021

ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար: ԵԱՀԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

«Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում: Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

ԵԱՀԿ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել