Արցախի ԱԽ ընդլայնված նիստում քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հարցեր
19:59 - 09 մարտի, 2021

Արցախի ԱԽ ընդլայնված նիստում քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել