ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|
13:12 - 11 մարտի, 2021

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մյանմայի ներկա ռազմական իշխանություններին կոչ է արել հրաժարվել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունից, ազատել բոլոր նրանց, ովքեր առանց հիմնավոր պատճառի կալանավորված են, և անցնել կառուցողական երկխոսության՝ իշխանությունը քաղաքացիական կառավարությանը փոխանցելու վերաբերյալ:

Այս մասին ասվում է չորեքշաբթի Մյանմայում իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստին հաջորդած հայտարարության մեջ:

Բացի այդ, Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը: ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հայտարարության նախագիծը ներկայացրել է Մեծ Բրիտանիան: Դրա ներկայացուցիչները, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան մի շարք այլ երկրներ, առաջարկել էին տեքստն ընդունել ավելի կոշտ ձևակերպումներով, բայց հետո հրաժարվել են այդ առաջարկից՝ վստահ, որ կստանան Ռուսաստանի ու Չինաստանի առարկությունները:

Մյանմայի իրադրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ երկրում իրականացված բռնի հեղաշրջումից հետո: Ըստ տեղեկությունների, անցյալ շաբաթ ոստիկանության և զինված ուժերի միջև բախումների հետեւանքով զոհվել է 38 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել