ՍԱՏՄ ղեկավարը Ազգային ագրարային համալսարանում խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին
19:23 - 12 մարտի, 2021

ՍԱՏՄ ղեկավարը Ազգային ագրարային համալսարանում խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին, աշակերտների և ուսանողներին ներկայացրել, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից:

«Անվտանգությունը սպառողի անքակտելի իրավունքն է, և սննդամթերքի ոլորտում այն պաշտպանելու համար սպառողն ինքը որոշակի պարտականություններ ունի. լինել ուշադիր, պահպանել անվտանգության որոշակի նորմեր և, խախտումներ նկատելու դեպքում, տեղեկացնել համապատասխան պատկան մարմնին»,- հայտարարել է Գեորգի Ավետիսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել