«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է |armtimes.com|
13:35 - 21 փետրվարի, 2020

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը մերժել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում նաև՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը եւ չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը. «Հետևաբար՝ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»,- նշեց Խաչատրյանը:

Թավադյանի համար երաշխավորել էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիյանը, «5-րդ» ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը եւ ուրիշներ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել