Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով
 |azatutyun.am|
20:01 - 16 մարտի, 2021

Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով |azatutyun.am|

azatutyun.am: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։

«Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, և Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», - հայտնեցին ՀՔԾ-ից:

Վանեցյանը, այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել