ՍԱՏՄ ղեկավարը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանին և ՊՀԾ քաղաքականության պատասխանատուին
20:14 - 16 մարտի, 2021

ՍԱՏՄ ղեկավարը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանին և ՊՀԾ քաղաքականության պատասխանատուին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Պարենի համաշխարհային ծրագրի քաղաքականության պատասխանատու Այվորի Հակեթ Էվանսին։

Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է համատեղ համագործակցությունը։ Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումները, որի կապակցությամբ տեսչական մարմինը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նախատեսվող աշխատանքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել