Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան
16:05 - 18 մարտի, 2021

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան  էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը:

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ այսօր կայացել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո Փաշինյանը տեղեկացրել է խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել