ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի՝ Բայդենի հետ տեսաժողովի բաց ձևաչափով զրուցելու առաջակից |tert.am|
15:41 - 22 մարտի, 2021

ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի՝ Բայդենի հետ տեսաժողովի բաց ձևաչափով զրուցելու առաջակից |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները մերժել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ եթերում զրույց կազմակերպելու մասին առաջարկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Ցավոք, փաստում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսաժողովի բաց ձևաչափով ԱՄՆ գործընկերոջ հետ մարտի 19-ին կամ 22-ին բանակցելու մասին առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերությունների կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել