Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից |tert.am|
21:50 - 28 մարտի, 2021

Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից |tert.am|

tert.am: Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ օգտնվել են ԵՄ երկրների հետ սահմանը հատելու պարզեցմամբ, որն սկսել է գործել ուղիղ 4 տարի առաջ: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:

2017 թվականի մարտի 28-ից ի վեր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շնորհիվ Վրաստանի քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, կարող են զբոսաշրջային և գործարար ուղևորություններ կատարել Եվրամիության երկրներ մինչև 90-օրյա ժամկետով և ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

Զալկալիանին նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը դարձել է «հատուկ քաղաքական նշանակության ձեռքբերում», որին նախորդել են բազմաթիվ բարեփոխումներ:  

Նախարարի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումից հետո ընկած ժամանակահատվածն ուղեկցվել է մարտահրավերներով, սակայն Վրաստանի կառավարությունը և ԵՄ-ն, համաձայնեցված և հաջող քայլեր են ձեռնարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել