Պուտինն ԱՄՆ-ին թույլ չի տա ուժի դիրքից խոսել Ռուսաստանի հետ․ Պեսկով |tert.am|
11:06 - 30 մարտի, 2021

Պուտինն ԱՄՆ-ին թույլ չի տա ուժի դիրքից խոսել Ռուսաստանի հետ․ Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի թույլ չի տա իր հետ ուժի դիրքից խոսել, հայտնում է Russian.rt.com լրատվականը:

«Ամերիկացիները հիմա մանտրայի պես կրկնում են, որ բոլորի հետ խոսելու են ուժի դիրքից: Պուտինն ու Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ամերիկացիներին կամ այլ մեկին այդպես խոսել մեզ հետ: Դա բացառված է», - ասել է Պեսկովը «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցի ընթացքում։

Պատասխանելով ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ նման ծայրահեղ սցենարներից խոսել չի ցանկանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել