Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
 |shantnews.am|
20:15 - 31 մարտի, 2021

Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտնել է իր հրաժարականի մասին։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ֆինանսների նախարարությունը ղեկավարել է գրեթե երեք տարի:

Մաճավարիանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հունիսի 12-ից, փոխվարչապետի պաշտոնը՝ 2021 թվականից:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները թողնելու իմ որոշման մասին: Ուզում եմ ասել, որ ֆինանսների նախարարի պաշտոնում շուրջ երեք տարի աշխատելուց հետո, ես նախատեսում էի հրաժարական տալ 2020 թվականի վերջին, բայց, քանի որ կառավարությունը   2021-ի ճգնաժամային բյուջեն պետք է ընդուներ, ինչպես նաև ԱՄՀ-ի հետ ծրագրի ավարտի վերաբերյալ կարևոր բանակցություններ կային, ես որոշեցի հետաձգել այս որոշումը մի քանի ամսով»,- գրել է Մաճավարիանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել