Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի |armenpress.am|
14:02 - 01 ապրիլի, 2021

Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմաններ: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ մեկ մլն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմերին առաջարկվում է օգտվել պետբյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից:

«Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ ու ծառայություններ եւ այդ փաստը կհիմնավորվի, պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ:

Մի կողմից փորձել ենք նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մյուս կողմից մեղմել պետական գնումների մասնակիցների կողմից արվող ծախսերը, նաեւ աջակցել տեղական արտադրության խթանմանը: Քանի որ մրցակցային գնումների ծավալը կազմելու է շուրջ 112 մլրդ դրամ, գործիքի կիրառման արդյունքում աջակցությունը կկազմի 1,12 մլն դրամ»,- ասաց Բրուտյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել