Կրեմլը դատապարտել է Պոզների այցի դեմ վրացիների բողոքի ակցիաները |tert.am|
16:13 - 01 ապրիլի, 2021

Կրեմլը դատապարտել է Պոզների այցի դեմ վրացիների բողոքի ակցիաները |tert.am|

tert.am: Կրեմլը վճռականորեն դատապարտում է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ազգայնամոլ ծայրահեղականների ագրեսիվ գործողությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է արձագանքել Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ տեղի ունեցած միջադեպին, գրում է regnum.ru-ն։

«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այնտեղ գնալը պարզապես վտանգավոր է, և դա ռուսները պետք է հստակ հասկանան», -ասել է Պեսկովը։

Ծննդյան օրվա առթիվ նա նաև շնորհավորել է Պոզներին։

«Ավելի լավ է ծննդյան օրը տանը նշել, այստեղ ավելի հանգիստ է»,- հավելել է նա:

Պեսկովը նաև նշել  է, որ ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ «Պոզների դեմ ազգայնականների հարձակման դատապարտումը»։

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել լրագրող Պոզների այցի պատճառով, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդել են՝ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, ապա նրա ներկայությունն անընդունելի է։

«Մենք չենք պատրաստվում հեռանալ և կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր Աբխազիան չեն համարում Վրաստանի մաս, չեն լքել մեր երկիրը։ Կլինեն մշտական ակցիաներ», - հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել