Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ
16:42 - 05 ապրիլի, 2021

Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ

Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ: Այս մասին հայտնում է «Հայփոստ»-ը։

«Հայփոստ էյր»-ը կլինի պետական բեռնափոխադրող և կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ:

Ձեռնարկությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել