ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել է բացատրել Ուկրաինայի սահմանին տեղի ունեցող «սադրանքները» |tert.am|
10:46 - 06 ապրիլի, 2021

ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել է բացատրել Ուկրաինայի սահմանին տեղի ունեցող «սադրանքները» |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն համարում է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական ռազմական տեղաշարժերի մասին հաղորդագրությունները «հավաստի» են և Մոսկվայից պահանջում է բացատրել «սադրանքները»` պատրաստ լինելով զբաղվել իրավիճակով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Հաղորդվում է, որ ռուսական զորքերի կուտակումն ու շարժերը Ուկրաինայի արևելյան սահմանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից երեք ամիս չանցած դարձել են ԱՄՆ-Ռուսաստան «սառած» հարաբերություններում լարվածության վերջին կետը:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կենտրոնանալու է Մոսկվայի կողմից Ուկրաինային վախեցնելու ցանկացած փորձի վրա` լինի դա Ռուսաստանի տարածքում, թե Ուկրաինայի սահմաններում:

Նրա խոսքերով` ռուսական զորքերի տեղաշարժին նախորդել է հրադադարի խախտումը 2020 թվականի հուլիսին, ինչի հետևանքով 4 ուկրաինացի զինծառայող է մահացել, ևս 4-ը վիրավորվել է:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել