Ուկրաինական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ` Դոնբասի հարցով բանակցությունների |tert.am|
12:22 - 06 ապրիլի, 2021

Ուկրաինական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ` Դոնբասի հարցով բանակցությունների |tert.am|

tert.am: Ուկրաինայի պատվիրակությունը չի մեկնի Մինսկ Դոնբասի վերաբերյալ եռակողմ շփման խմբի բանակցությունների համար, եթե դրանք վերսկսվեն առկա ձևաչափով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքների հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու եռակողմ շփման խմբի հանդիպումներին, եթե այսօր կարանտինը հանկարծ ավարտվի, և առաջարկվի շարունակել խորհրդակցությունները, ինչպես նախկինում է եղել, Մինսկում: Մենք բացատրել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը չի ուղարկի իր պատվիրակության անդամներին Մինսկ: Հարկավոր է այլ երկիր, այլ քաղաք փնտրել»,-ասել է Ռեզնիկովը:

Ռեզնիկովի խոսքերով` դա կապված է ոչ թե նրա հետ, որ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում Մինսկում, այլ նրա , որ Բելառուսը, իբր, գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, ուստի Կիևը «վստահություն չունի այդ տարածքի նկատմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել