Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ. տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել. «Սուրմալու»-ի տեղամասի պետ |tert.am|
12:36 - 06 ապրիլի, 2021

Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ. տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել. «Սուրմալու»-ի տեղամասի պետ |tert.am|

tert.am: Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ, տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել: Նախկինում նման դեպքեր մեզ մոտ չեն եղել, հոսանքի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրմալու»-ի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը՝ խոսելով գիշերը բռնկված հրդեհի մասին:

Նա նշեց, որ նախկինում ևս հրդեհ է եղել, սակայն պատճառը տեղում վաճառվող խաղալիքն է եղել և ոչ թե հոսանքի լարերը: «18 տաղավար է վնասվել և 4 պահեստային մաս, բոլորը միասին՝ մոտ 2000 քմ»:

Հիշեցնենք, որ Մարտի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել