Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է
13:57 - 07 ապրիլի, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել