tert.am: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն։