Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|
17:49 - 07 ապրիլի, 2021

Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից:

«Մենք սերտորեն համագործակցում ենք համավարակի դեմ պայքարի շրջանակում: Վաղը ստանալու ենք ռուսական պատվաստանյութի առաջին, այսպես կոչված` խորհրդանշական խմբաքանակը: Սակայն մենք հույս ունենք ավելի մեծ խմբաքանակ ստանալ, քանի որ այն ապացուցել է արդյունավետությունը», - ասել է Փաշինյանը:

Վերջինիս խոսքով` ապրիլի 8-ին Հայաստան կժամանի «Սպուտնի V» պատվաստանյութի 15 000 չափաբաժին:

«Բայց մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք»,-ընդգծել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել