Նախորդ օրվա ընթացքում Արցախում ականազերծվել է 10 հա տարածք
 |factor.am|
22:47 - 07 ապրիլի, 2021

Նախորդ օրվա ընթացքում Արցախում ականազերծվել է 10 հա տարածք |factor.am|

factor.am: Ապրիլի 6-ին ռուս խաղաղապահները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուններին՝ Արցախի Հանրապետության տարածքով, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Չորս շարասյուն եղել է՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ ավտոշարասյուն Շուշի-Կարմիր Շուկա-Ջիվանի երթուղով և մեկը՝ հակառակ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի խնդրանքով տրամադրվել է նաև մարդասիրական բեռի խմբաքանակի առաքում Ստեփանակերտ-Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, իրականացրել են մարդասիրական գործողություն, որի ընթացքում Ստեփանակերտի բնակիչներին են հանձնվել առաջին անհրաժեշտության իրեր, բժշկական պարագաներ, սննդամթերքի ծանրոցներ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում ստուգվել է 5 շենք, մաքրվել է 10 հա տարածք, 3 կմ ճանապարհ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել