Կեղծ լուրեր են տարածվել, որ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել. Չախոյան
14:11 - 08 ապրիլի, 2021

Կեղծ լուրեր են տարածվել, որ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել. Չախոյան

Դեռևս երեկվանից համացանցում հայտնվել են կեղծ լուրեր այն մասին, որ վարչապետ Փաշինյանը Մոսկվայում հայ համայնքի անվան տակ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ: Այնինչ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշված հանդիպման տեսագրությունն է հրապարակել և նշել, որ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել։
 
Վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը։
 
Վարչապետ Փաշինյանի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ»,- գրել է Չախոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել