Արցախի նախագահը ՀՀ Կառավարության պատասխանատուների հետ քննարկել է պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերը
17:07 - 08 ապրիլի, 2021

Արցախի նախագահը ՀՀ Կառավարության պատասխանատուների հետ քննարկել է պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերի շուրջ:

Նախագահ Հարությունյանը մեծապես կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածի ծանր փորձությունների հաջող հաղթահարումը զգալիորեն կախված է դրանց արդյունքներից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել